Լրահոս

08.02.2012 17:23


Սեյրան Օհանյանը հերքել է իր և Յուրի Խաչատուրովի հակասությունների մասին լուրերը

Սեյրան Օհանյանը հերքել է իր և Յուրի Խաչատուրովի հակասությունների մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է իր և Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև առկա հակասությունների մասին լուրերը։

Նման հակասություններ չկան ու չեն կարող լինել,–պնդել է նա։

Նախարարը նաև ավելացրել է, որ այսօր բանակում չկա մեկը, ով չի կատարում Զինված ուժերի բարեփոխման ու զարգացման ծրագիրը.

–Այլ հարց է, որ կան հրամանատարներ, որոնք, իրենց ունակություններից ելնելով, սահմանված ժամկետներում այս կամ այն գործառույթն իրականացնելու խնդիր կարող են ունենալ:

Ինչ վերաբերում է բանակում արձանագրվող վերջին միջադեպերին, Սեյրան Օհանյանն ասել է, որ դրանց հիմքում ընկած չեն միայն միջանձնային հարաբերությունների կանոնների խախտումները.

–Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաև այն, թե որքան է զինվորականը յուրացնում մարտական կանոնադրությունը, և որքանով անվտանգ են  օգտագործվում այդ պայմանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը